Շատ օգտատերեր քննարկում են Եվրոպայում սպասվող կենսական ու սոցիալական սպասվող դժվորությունների մասին։ Շատերն այս համատեքստում լուրջ խնդիրներ են կանխատեսում։ Իրավաբան Վահե Գրիգորյանն այս մասին գրում է․

«Եվրոպայում արդեն բազմաթիվ սոցիալական գովազդներ են նկարահանում, ուր ԵՄ քաղաքացիներին կոչ են անում չմեկնել հանգստի, քիչ օգտագործել գազ ու ջուր, ամեն օր լոգանք չընդունել և դրա փոխարեն պատրաստվել ձմռան կոմունալ վճարումները կատարելուն:

Ոչինչ, թող եվրոպացիները մի քիչ էլ Հայաստանի բնակիչների կյանքով ապրեն, կարող է փոքր-ինչ մարդկություն գտնեն իրենց մեջ, և հնարավոր է, որ Եվրոպայում հանգրվանած Մեր տարբեր hayrenaser-хайренасернеры վերջապես վերադառնան Հայաստան՝ այստեղ իրենց վիրտուալ հմտությունները կյանքի կոչելու:

Ինչպես ասում էր Էդդարդ «Նեդ» Սթարքը` Winter is coming։ Եվրոպայի պատմության մեջ ամենացուրտ ձմեռն է լինելու`հղի ապստամբություններով ու սոցիալական բունտերով»,- իր կանխատեսումներով լի հրապարակումը եզրափակել է Վահե Գրիգորյանը: