Հանրահայտ երգիչներից Տիգրան Ասատրյանը բավականին տարիներ ի վեր ամուսնացած է և ապրում է Նունեի հետ։ Նրանք երեք զավակներ են մեծացրել, իսկ այժմ ունեն նաև թոռնիկներ։ Երգիչը նշել է սիրելի տիկնոջ տարեդարձը։

Նա իսկական տոն է կազմակերպել տիկնոջ համար։ Նունեի ծննդյան երեկոյից տեղադրելով լուսանկարներ ու տեսանյութ՝ Տիգրան Ասատրյանը գրել է․

«Այսօր մի շատ լավ մարդnւ օր է․ մի մարդ որ շատ լավ հոգատար մայր է իմ երեխաների համար։ Գիտեմ, որ շատ լավ տատիկ ես մեր հրաշքներին։ Դու իմ ստվերում վիթխարի աշխատանք ես տանում մեր սուրբ օջախում, իմ լավ ու վատ օրերի իսկական ընկեր։

Ես քեզ շատ լավ եմ ճանաչnւմ։ Դու նաև լավ մարդ և հայուհի ես, և իհարկե ի՛մ սերն ես, ի՛մ հրաշք, ի՜մ Նունե։ Ծնունդդ շնորհավոր»,- իր գարռումը եզրափակել է Տիգրան Ասատրյանը։ Նրա տեղադրած տեսանյութը՝ ստորև։