«Ես պարտվել եմ, որովհետև չեմ կարողանում շրջանցել գռեհիկ ու չարախոս մարդկանց». դերասանուհու ուշագրավ գրառումը

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, անդրադառնալով տարածված չարախոսություններին ու բամբասանքին, գրել է հետևյալը.

«Պարտվելու ենք դեռ այնքան ժամանակ, մինչև իրար վրա ցեխ շպրտելուն, սեփական թերարժեքության դիմաց ուրիշի nսկորները լվալուն, բամբասանքի ու նախանձի էս նողկալի շղթային վերջ չդնենք:

Մինչև չսովորենք ամենքս մեր համար ապրել, իսկ պետք եղած ժամանակ միասնական դառնալ, ոչ թե հակառակը:

Ոմանք պարտվել են, որովհետև չեն կարողանում դիմացինի անձնականի մեջ չթաթախվել, իսկ ես պարտվել եմ, որովհետև չեմ կարողանում շրջանցել գռեհիկ ու չարախոս մարդկանց: Այո չարախոսում եք:

Սրճարաններում, փողոցում դեմքս տեսնելուն պես սկսում եք բացասականը խոսել: Դուք ինձ ճանաչում եք այնքան, ինչքան ես եմ թույլ տալիս Ձեզ: ԺՊՏԱՑԵՔ: ԴԱ ԿԼԻՆԻ ՓՈԽԱԴԱՐՁ:

Մի օր կհաղթենք երկուսս էլ, դուք գուցե կկայանաք, իսկ ես Ձեզ կներեմ. ես վաղուց եմ կայացել»,- իր խոսքն ավարտել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: