«Ես չգիտեմ ինչպես եմ երբևէ հասնելու Արցախ ու այնտեղ չգտնելու Վարդան Հակոբյանին»․ կյանքից հեռացել է տաղանդավոր գրող, մտավորական Վարդան Հակոբյանը

Առավոտյան տեղեկացանք, որ կյանքից հեռացել է տաղանդավոր գրող Վարդան Հակոբյանը։ Գրականագետ Հասմիկ Հակոբյանը գրել է․ «Մեր կյանքում շատ մարդիկ են հանդիպում` ընկերներ, կոլեգաներ, ծանոթներ, բայց գույություն ունեն նաև հենասյուն մարդիկ։

Նրանց ներկայությունը քեզ ուժ է տալիս, դու գիտես, որ ինչքան էլ ամենօրյա կյանքի մեջ մոլորես, միշտ վերադառնալու տեղ ունես, միշտ քեզ կդիմավորեն, ցանկություններդ կիրականացնեն, ուժ կտան, որ պայքարես։

Նման հենասյուն էր Վարդան Հակոբյանը` հենասյուն մեր գրական երիտասարդության համար, ինձ շատ հարազատ մի մարդ, հենասյուն Արցախի համար։ Ոտքը Ստեփանակերտում ամուր սեփական հողին դրած, արցախյան այն հայտնի ծառի պես ամուր ու բոլորիս իր շուրջ հավաքող, բայց ցավոք, այլևս ես չունեմ այս հենասյունը։

Պարոն Հակոբյանն էլ չկա, ու ես կորցրել ևս մի հենասյունը` մարդու, գործընկերոջ ու Արցախի։ Ես կորցրել եմ առանցքը ու մոլորվել։ Ես չգիտեմ ինչպես եմ երբևէ հասնելու Արցախ ու այնտեղ չգտնելու Վարդան Հակոբյանին»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: