«Ես ու եղբայրդ միշտ կբռնենք քո ձեռքն ամուր ու կլինենք կողքիդ․․․» ահա թե ինչ հուզիչ խոսքերով է Սաթենիկ Հազարյանը շնորհավորել դստերը

Հանրահայտ դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, ինչպես հայտնի է, երկու զավակների մայրիկ է։ Նա մի առիթով խոստովանել էր, որ իր ամուսինն իրենից հեռացել է, երբ նա իր երկրորդ բալիկին պետք է ունենար։

Սաթենիկը լույս աշխարհ է բերել բալիկին՝ նրան լիարժեք երջանկություն պարգևելու հաստատակամությամբ։ Այժմ փոքրիկ Լյուսին Սաթենիկի և նրա որդու ամենից սիրելի ու թանկ մարդն է, ումով նաև հպարտանում են։

Լյուսին արդեն հասցրել է հանդես գալ մի շարք ուշարժան ֆիլմերում։ Նա այս տարիքում արդեն իսկ անում է իր առաջին լուրջ քայլերը դեպի դերասանական ոլորտ։ Այսօր Լյուսիի ծննդյան տարեդարձն է։

Մայրը հուզիչ գրառում է արել իր սոցհարթակում՝ կցելով իրենց ջերմ լուսանկարները։ Սաթենիկը գրել է հետևյալը․ «Իմ կյանքի երկրորդ լույս, ինձ նոր կյանք ու նոր իմաստնություն տվող Լյուսի, շնորհավո՜ր ծնունդդ: Երջանիկ եմ, որ ծնվեցիր, ու որ ունեմ քեզ պես լուսե Լյուսի:

Թո´ղ քո ճանապարհը միշտ հարթ լինի, թո´ղ Աստծո հրեշտակները միշտ այդ ճանապարհին ուղեկցեն քեզ, իսկ կյանքի փոքրիկ խոչընդոտներում ու քարքարոտ մասերում ես ու եղբայրդ միշտ կբռնենք քո ձեռքն ամուր ու կլինենք կողքիդ: Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: