Ես ու դու․ Լևոն Քոչարյանն անչափ ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել իր և Սիրուշոյի մասնակցությամբ

Լևոն Քոչարյանը Սիրուշայի հետ շատ ներդաշնակ ընտանիք է կազմել։ Նրանք երկու տղաների են մեծացնում։ Լևոնի և Սիրուշոյի բնավորությունները բավականին նման են։ Նրանք երկուսն էլ չեն խուսափում հանրային հարթակներում իրենց անհանգստացնող հարցերի, իրենց զգացմունքների մասին պոսելուց։

Սիրուշոն օրեր առաջ մի ինքնակենսագրական բնույթի ստեղծագործություն էր ներկայացրել, որի միջոցով ալտերնատիվ կերպով երգչուհին պատմում էր իր և ամուսնու սիրո, իրենց անցած ճանապարհի մասին։

Այս ստեղծագործությանն ի պատասխան՝ Լևոն Քոչարյանն էլ իր հերթին մի ռոմանտիկ ու սիրառատ տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում՝ այն վերնագրելով Սիրուշոյի ներկայացրած երգի վերնագրի նման՝ «Ես ու դու»։

Ընդ ուրումէ Լևոնի տեղադրած տեսանյութի մեջ հնչում է Սիրուշոյի նոր ստեղծագործությունը։ Տեսանյութի մեջ երևում է, որ զույգը գտնվում է շատ գեղեցիկ վայրում՝ լճի ապին։ Նրանք ջերմորեն զրուցում են իրար հետ։

Լևոն Քոչարյանի տեղադրած ռոմանտիկ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: