«Ես որպես մեկը, ում պապիկի հորաքրոջ հետ է ամուսնացած եղել Սողոմոն Թեհլերյանը․․․»

Սոսե Թաթիկյանը գրում է․ «Ես որպես մեկը, ում պապիկի հորաքրոջ հետ է ամուսնացած եղել Սողոմոն Թեհլերյանը, լիովին հիմնավորված ու արդար եմ համարում հարյուրամյակից առաջ կատարված Նեմեuիս գործողությունը։

Միաժամանակ, ժամանակավրեպ եմ համարում 2023 թ. այդ գործողությանը նվիրված թեկուզև հաջողված արձանի տեղադրումը Հայաստանում այն պահին, երբ Արցախն ու Հայաստանը կանգնած են գոյաբանական խնդիրների առջև և գտնվում է թե իրական կոնվենցիանալ և թե հիբրիդային պատերազմի մեջ։ Գիտեմ, թե ինչ եք ասելու՝ որ այդ արձանը ժողովրդի ոգին է բարձրացնելու։ Միգուցե, ավելի իմաստալից ձևով, քան կենաց խմելն ու պաթոսախառը ելույթները։

Սակայն ներկայիս ահռելի խնդիրները լուծել և ազգի (ի տարբերություն ժողովրդի) ոգին բարձրացնել պետք է ժամանակակից արդյունավետ միջոցներով, ինչպիսիք են.

-Բանակաշինությունը / պաշտպանական համակարգի վերականգնումը, բարեփոխումն ու արդիականացումը:

-Արդյունավետ դիվանագիտությունը, այդ թվում՝ միջազգային իրավական մեխանիզմների կիրառման միայն մեկուկես տարի առաջ, ուշացումով սկսված հետևողական շարունակումը, և հանրային համարժեք դիվանագիտությունը:

-Կրթական և գիտահետազոտական համակարգի արմատական զարգացումը:

-Տնտեսական զարգացումը։

Վեր բարձրանանք ֆետիշիզմից ու սիմվոլապաշտությունից»։

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: