«Ես, Նա, պատի լարովի Маяк ժամացույցը․․․» Արամ MP3-ն կնոջ հետ լուսանկար է հրապարակել․ ահա թե որտեղ են նրանք

Ամառային ընթացիկ շրջանը շատերի համար հանգստի ու արձակուրդի ժամանակաշրջան է։ Այս ընթացքում լիարժեք կազմակերպված հանգստյան գրաֆիկը առաջիկայում կարող է առավել արդյունավետ գործունեության առիթ դառնալ։

Ամառային հանգիստը շատերը գերադասում են անցկացնել ընտանիքի անդամների ընկերակցությամբ։ Շատերի թվին է պատկանում նաև Արամ MP3-ն, ով որոշել է այս օրերին ճամփորդել հայաստանյան տարբեր վայրերում և բացահայտել երկիրը յուրովի։

Արամն այս անգամ եղել է վարպետների քաղաք Գյումրիում, որտեղ ականատես է եղել ինքնատիպ ու կոլորիտային միջավայրի։ Նա չի կարողացել անարձագանք թողնել և կիսվել է տպավորություններով։

Արամը տեղադրել է իր և տիկնոջ լուսանկարներից մեկը, որն արվել է Գյումրու թանգարաններից մեկում և գրել է հետևյալը․ «Ես, Նա, պատի լարովի Маяк ժամացույցը, ռնդան և մնացածը: Նման էկլետիկայի կարող ես հանդիպել միայն այստեղ՝ Գյումրիում»:

Նշենք, որ այս տարի բավականին բուռն ընթացքի մեջ է ներքին ու արտաքին տուրիզմը Հայաստանի տարբեր վայրերում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: