Ես հրեշտակ ունեմ․ ահա թե ինչ լուսանկար է հրապարակել սիրված դերասան Սամվել Թոփալյանը

Հանրաճանաչ ու սիրված դերասան Սամվել Թոփալյանը տիկնոջ՝ Սոնայի հետ կարողացել է ստեղծել մի գեղեցիկ ընտանիք, որտեղ հասակ են առնում երկու չքնաղ բալիկներ, որոնցից ավագը տղա է, իսկ կրտսերը՝ դստրիկ։

Սամվելը տղայի հետ հաճախ է ընկերական հավաքույնթերի մասնակցում, որդուն հաճախ է մասնակից դարձնում իր առօրյային, որոնք հատկապես տղաների միջավայրում է անց կացնում։

Դստրիկի հարցը բոլորովին այլ է։ Սամվելը պարզապես պաշտում է փոքրիկ տաղանդավոր դստրիկին։ Այս մասին են վկայում նրա հրապարակումները սոցհարթակում։

Այդ հրապարակումները լի են սիրով ու հայրական քնքշանքով։ Դերասանը ուրախանում է փոքրիկ Արփենի պարային տաղանդով, աղջկական նրբությամբ ու քնքշությամբ։ Նա է հաճախ դստերն ուղեկցում պարի դասերին։

Սամվելը մի նոր լուսանկար է հանրայնացրել՝ գրելով․ «Ես հրեշտակ ունեմ»։ Երբ օգտատերերից մեկը ցանկացել է իմանալ, թե քանի տարեկան է հրեշտակը, Սամվելը գրել է, որ հրեշտակները տարիք չեն ունենում։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: