Հմայիչ ու ինքնատիպ արտիստուհի Հասմիկ Խոջյանն այն հանրաճանաչ դեմքերից է, որ նախորդ տարին նշանավորեց ճակատագրական ու վճռորոշ քայլով՝ ընտանիք կազմելով։ Արտիստուհին բախտ ունեցավ անցած տարվա օրերը սիրով ու հաճելի զգացողություններով անցկացնել։

Չնայած կային բազմաթիվ խոչընդոտներ, որ անհատը լիարժեք ուրախանա, սակայն Հասմիկը կարողացավ տարին ապրել, ինչպես կարող է։ Նա այս տարվա մեծ նոր կարևոր լուրի է սպասում։ Արտիստուհին սպասում է իր առաջին բալիկին, որի լույս աշխարհ գալն ամենևին էլ սարերի հետևում չէ։

Հասմիկն ամանորյա տոնական օրերին գունագեղ լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր սիրելի ու ոչ պակաս հմայիչ մայրիկի հետ է։ Արտիստուհին խոստովանել է, որ մայրիկին դժվարությամբ է կարողացել համոզել, որ իր հետ նկարվելու գնա։

Արդյունքը գոհացուցիչ է եղել․ արտիստուհին խոստովանում է, որ ստացված կադրերի կարիքը նա շատ է զգացել, ուստի երջանիկ է ստացված կադրերով։