Նարեկ Սարգսյանը գրում է․ «Լավատեսությունը դատարակ խոսք չէ: Լավատես մարդու ուղեղը անընդհատ ակտիվ աշխատանքի մեջ է, լավատես մարդը ամենադժվար պահերին ձևակերպում է խնդիրը և փնտրում է լուծումներ: Հոռետեսությունը ճիշտ հակառակն է: Հոռետես մարդը անջատում է ուղեղը, որովհետև եթե ամեն ինչ վшտ է, էլ ի՞նչ իմաստ ունի լարվելու և լուծումներ որոնելու:

Ես լավատես մարդ եմ և համոզված եմ, որ Հայաստանին լավատեսություն է պետք: Այո՛, մենք ծանր վիճակում ենք, մենք պшրտված ենք, մենք հոգեպես ջшխջախված ենք, — բայց մենք կnրծանված չենք, մենք uպառված չենք, մենք ի վիճակի ենք ծանր վիճակից դուրս գալու և արժանապատիվ պետություն կառուցելու:

Նույնիսկ արցախյան uտորացուցիչ պարտությունից հետո, նույնիսկ 30-ամյա բլոկադայից խեղճացած տնտեսությամբ, նույնիսկ միլիոնից ավելի արտագաղթից հետո, նույնիսկ փոքր բնակչությամբ անծով երկրում — մենք ունենք ավելի քան բավարար ներուժ, որպեսզի այս փոքր տարածքի վրա կառուցենք տարածաշրջանի ամենահաջողակ պետություններից մեկը՝ աճող տնտեսությամբ, աճող բնակչությամբ, բաց կոմունիկացիաներով, արժանապատիվ պետություն, որտեղ կուզեն ապրել աշխարհի բոլոր հայերը:

Դա հնարավոր է ու դա իմ երազանքն է: Ես իմ ամբողջ կյանքը նվիրելու եմ այդ երազանքս իրականցնելուն»: