«Ես գիտեմ, որ տաղանդս հայկական արմատներից է գալիս»․ ո՞վ է Լոնդոնն ու Փարիզը կառուցած ու վերափոխած հայը․ բացառիկ մանրամասներ

Ֆրանսիայի մայրաքաղաքում լույս աշխարհ եկած ու մեծացած Միշել Մոսեսյանը ժամանակին կառուցել ու վերափոխել է աշխարհի մեգապոլիսներ Լոնդոնն ու Փարիզը։ Նա ունի հայկական արմատներ․ հայրը Մոսկվայում է ծնվել։ Իր տաղանդը Միշելը հենց հայկական արմատներին է վերագրում։

Նա դեռ հինգ տարեկանից մասնակցել է ճարտարապետական մրցույթների՝ հաղթելով դրանք։ Դեռ վաղ տարիքից ճարտարապետությամբ հետաքրքրվող Միշելը ԱՄՆ, Լոնդոն ու Քեմբրիջ է գնում ավելի հասուն տարիքում՝ այնտեղ ճարտարապետական կրթություն ստանալու համար։

Նա Լոնդոնում ստեղծել է իր ճարտարապետական դպրոցը։ Բացի այդ դպրոցի ու Լոնդոնի ճարտարապետական գործունեությունը՝ Միշելը ճարտարապետական նախագծեր է իրականացնում Փարիզում, Մարոկոյում, Շանհայում և այլ քաղաքներում։

Նա է մի շարք հանրահայտ շինությունների նախագծերի հեղինակը։ Միշելը հաճախ է խոսում իր հաջողությունների մասին, շեշտում հայկական արմատների առկայությունը՝ հպարտանալով իր հայկական ծագումով։

Լայնամասշտաբ ճարտարապետական նախագծեր իրականացնող կազմակերպության ղեկավարը ճարտարապետ դառնալու իր մոտիվացիան մեկնաբանում է մշակույթի՝ երաժշտության ու նկարչության մեջ ունեցած լուրջ հետաքրքրություններով։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: