Հանրահայտ արտիստուհի Ծովինար Մարտիրոսյանը վերջին շրջանում ընդգրկված էր հայտնի «Սառցե սիրտ» ներկայացման մեջ, որը սիրելի էր դարձել հավասարպես մանուկների և մեծահասակների համար։ Ծովինարը կերպավորում էր գլխավոր հերոսներից մեկին՝ Աննային։

Ծովինարը հրապարակում է արել, որ այլևս չի կերտելու Աննայի կերպարը իր համար սիրելի դարձած ներկայացման մեջ։ Ծովինարն իրեն հատուկ հուզականությամբ և շատ հուզիչ խոսքերով է հայտնել այդ մասին։ Նա գրել է մասնավորապես հեևյալը․

«Ամեն ինչ կյանքում ունի իր սկիզբն ու վերջը։ Այդպես է նաև թատրոնում։ Ես այսօր հրաժեշտ տվեցի իմ Աննային («Սառցե սիրտ»)։

Անչափ շնորհակալ եմ իմ բոլոր կոլեգաներին, տեխանձնակազմին սրտացավ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար Լիլի Էլբակյանին ինձ վստահելու համար։ Իսկ ներկայացմանը մաղթում եմ բարի ընթացք և բազում հաջողություններ»։

Ծովինարը նաև մի քանի գեղեցիկ լուսանկարներ է տեղադրել իր սիրելի ներկայացումից, որոնք ներկայացված են վերը՝ հոդվածին կից։