Ես այն ամենաերջանիկներից եմ, ում բաժին է հասել քեզ պես պարգևը․․․ ահա թե ինչ շնորհավորանք է ստանում Նազենի Հովհաննիսյանը ծննդյան տարեդարձի առիթով

Նազենի Հովհաննիսյանի քառասունամյա տարեդարձն է այսօր։ Առիթը ևս մեկ անգամ օգտագործելով նրա մտերիմները շնորհավորում ու ջերմ խոսքեր են ուղղում իրենց սիրելի ընկերոջը։

Նազենիի մտերիմ ընկերուհիներից մեկը՝ Սոֆի Մխեյանը հուզառատ խոսքեր է ուղղել ընկերուհուն՝ նշելով, որ խոսքերն աղքատ են զգացածը փոխանցելու։

Սոֆին իրեն համարել է այն ամենաերջանիկներից մեկը, որին բաժին է հասել Նազենիի պես պարգևը, բացառիկ մարդ, ընկերուհի, վաղուց արդեն քույր։ Նազենիին ջերմ խոսքեր են ուղղել նաև նրա մյուս ընկերները։

Նազենիի մտերիմներից մյուսը՝ Ավետ Բարսեղյանը, տեղադրել է իրենց աշխատանքային կադրերից մեկը՝ գրելով․ «Շնորհակալ եմ, որ կաս, Նազս»։ Արամեն, Լուսինե Թովմասյանը, Արփի Գաբրիելյանը և այլք սիրով միացել են շնորհավորանքներին։

Նազենին էլ իր հերթին հուզիչ հրապարակում է արել՝ ներողություն հայտնելով իր անկեղծ պոռթկումների համար, իսկ վերջում հավելել է, որ քառասունից հետո հասկանալի է դառնում, որ գիտակից կյանքը նոր է սկսվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: