Արցախցիները օրեր շարունակ հայտնվել են դժվարագnւյն կացության մեջ, քանի որ անցել են օրեր, իսկ ադրբեջանցիների՝ արցախյան սահմանը շրջափակողները դեռ չեն բացում ճանապարհը՝ թույլ չտալով շատ արցախցիները վերադառնալ իրենց տները։

Այս օրերին ծանր է ոչ միան Արցախի ներսում գտնվողների միճակը, այլ նաև այն արցախցիների վիճակը, որոնք գտնվում են սահմանից այս կողմ՝ Հայաստանում, իսկ այսօր չեն կարnղանում իրենց տուն՝ երեխաների մոտ վերադառնալ։

Արցախում փակված վիճակի մեջ գտնվող հայերին աջակցելու համար Հայաստանում գտնվողները աջակցության ակցիաներ են իրականացնում, որ գրավեն աշխարհի ուշադրությունը։ Արցախցի փոքրիկները նույնպես իրենց ապրումներն են բարձրաձայնում։

Ստորև կցված է մի տեսանյութ, որի մեջ երևում է, թե ինչպես է արցախցի մի փոքրիկ, որ իրավիճակի պատճառով կարոտում է իր մայրիկին, նրան տեսաուղերձ է ուղարկել՝ ասելով, որ ամեն օր լաց է լինում մորը տեսնելու համար, բայց մայրիկն այդպես էլ չի գալիս։