«Ես ամեն օրս ապրում եմ`քեզ գոնե մի օր իսկապես արժանի լինելու համար․․․» Հրաչուհի Ութմազյանի հուզիչ խոսքերն ուղղված հորը

Հայտնի ասմունքող, դերասան Արթուր Ութմազյանը բազմաբովանդակ ու մշակութապես գերհարուստ կյանք է ապրել, որի մասին հազվադեպ է խոսում ու պատմում։

Ասմունքողն ի բազմաբովանդակ կյանքի մասին անձամբ է պատմել՝ իր անհատական աճի գործում հատկապես կարևորելով դերասան մայրիկի ունեցած դերը։

Իր հայրիկի մասնակցությամբ տեսանյութը տեղադրել է իր սոցհարթակում՝ կցելով հետևյալ հուզիչ գրառումը․

«Դու գրեթե չես խոսում։ Լռությունդ հազարավոր բառերից միշտ ավելի խոսուն է եղել։ Դու միշտ ես քիչ խոսել, դու աշխատել ես, ասելիքդ ասել ես բեմից միայն։ Ողնաշարդ պինդ և ուղիղ։

Դու իմ օրինակն ես էս կյանքն ապրելու որպես հայր, ամուսին, որդի, ընկեր, քաղաքացի, որպես Մարդ։ Ես ամեն օրս ապրում եմ`քեզ գոնե մի օր իսկապես արժանի լինելու համար։ Պապ»,- իր հուզիչ խոսքերը եզրափակել է ասմունքողի դուստրը։

Ա․ Ութմազյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ ինքն իրեն ներկայացնում է Ա․ Ութմազյանը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: