Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է մարտի ամիսը բնորոշ եղանակի կանխատեսումը։ Կենտրոնի տվյալներով, մարտին օդի միջին ջերմաստիճանը կգերազանցի նորման 1-2 աստիճանով, իսկ տեղումները կլինեն մոտ նորմային։ Ամսվա ընթացքում սպասվում է տաք եղանակ, ցերեկային ժամերը կդիտվեն ավելի երկար։

Մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է 3,9°C-ով բարձր, առաջին տասնօրյակում այն կդիտվի -3,2°C, իսկ երրորդ տասնօրյակում՝ +0,5°C։ Կենտրոնում և լեռնային շրջաններում ջերմաստիճանը կլինի բացասական՝ մինչև -1°C, իսկ հովտային տարածքներում և քաղաքի ցածրադիր մասերում՝ +3°C և բարձր։

Այս ամիսը ևս կարող է բերել ցրտահարման վտանգ, հատկապես լեռնային և նախալեռնային շրջաններում, որտեղ ամենացածր ջերմաստիճանը կարող է հասնել -28°C: Բացի այդ, արևադարձային օդային զանգվածների ներխուժմամբ ջերմաստիճանը կարող է զգալիորեն բարձրանալ, հատկապես Արարատյան դաշտում։

Տեղումների միջին ծավալը կդիտվի 28-45 մմ, Կապանում և Ապարանում՝ ավելի շատ, մինչդեռ Արարատյան դաշտում տեղումների քանակը կլինի 23-24 մմ։ Ձնածածկի բարձրությունը կփոխվի ըստ տարածաշրջանի, իսկ ձյան հալոցքն սկսվելու է այն պահից, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցի +3°C:

Կնետրոնից հայտնել են, որ մեզ սպասվում է մի փոքր տաք, սակայն տեղումնաշատ ամիս։ Ժողոդուրդը մարտ ամիսը կատակով բոնւաթագրում է որպես գիժ ամիս։ Դա պայմանավորված է նրանովով, որ մարտ ամսվա ընթացքում կարող են լինել եղանակային կտրուկ փոփոխություններ։ Հուսանք, որ այս տարի մարտ ամիսը անակնկալներ չի մատուցի։