Հատիս լեռան օտարման և լեռան շուրջ ծավալվող իրադարձություններին շատերն են տարատեսակ անդրադարձներ կատարել։ Այս պահին գերակշռող են քննադատական կարծիքները։ Դերասան Անի Խաչիկյանը ևս, իր բնույթին համապատասխան, չի կարողացել անտարբեր անցել այս կարևոր թեմայի կողքով։

Նա իր հարթակում այս մասին գրել է հետևյալը․ «Որպես արշավասեր, բնասեր, ինչու ոչ սարի յար կամ պարզապես մի սեր աղջիկ լավ բան եմ մտածել։

Եկող տարի 30 ամյակս ա, քցվեք մի հատ սար նվիրեք ինձ էլի երեխեք, տենց շատ թանկ չի, Աժդահակ ա, Արագածի արեւելյան ա, (հյուսիսային հո չեմ ուզում), Արան էլ կլինի, էլի վատ չի, շատ ազնիվ ցանկություն ա։

Ավել բան չեմ ուզում, դե արդեն սկսեք հավաքել, մեկ էլ բռոնիա արեք հիմա, հետո կարող ա էժանով տված լինեն էլի»,- իր ծաղրական և միևնույն ժամանակ քննադատական հրապարակումը եզրափակել է Անի Խաչիկյանը։