Լիլիթ Հովհաննիսյանը վերջին շրջանում հաճախ է ակնարկում այն մասին, որ ինքը վերադարձել է ակտիվ երգչուհու կարիերային։ Այս մասին հեշտ է կռահել՝ հետևելով այն բանին, թե ինչ բնույթի հրապարակումներ է անում Լիլիթն այս օրերին։

Օրեր առաջ երգչուհին լուսանկար էր տեղադրել՝ նշելով, որ այն արվել է Մոսկվայում։ Իսկ լուսանկարին կից կարճ մեկնաբանություն էր գրել, որից հասկանալի էր դառնում, որ ինքը Մոսկվայում ելույթով է հանդես եկել։ Նա փակագծեր չէր բացել՝ չասելով, թե մասնավորապես ինչ ֆորմատի և բնույթի է եղել իր ելույթը։

Նախօրեին երգչուհին դարձյալ լուսանկար է տեղադրել, սակայն այս անգամ այն արվել է Երևանում։ Լուսանկարին կից Լիլիթը գրել է այսպիսի մեկնաբանություն․ «Ելույթից հետո հանգստանալու լավագույն միջոցը գիշերային Երևանն է ու նրա օդը»։

Ինչպես նկատելի է, երգչուհին վերջին շրջանում նախընտրում է կապույտ ոճային երանգը։ Նա հանդես է գալիս ամբողջովին այդ երանգի մեջ։