Հայաստանի պաշտպանները՝ բոլորիս ապավեն զինվորները, մեր օրերում ամենից փառաբանված անձիք են և դա շատ արդարացի մոտեցում է՝ որպես գնահատանք նրանց արածի հանդեպ։ Մենք հավերժորեն պարտք մնացինք այն պայծառ ու լուսերես տղաներին, ովքեր հայրենակիցների և հայրենիքի ապահովության համար տվեցին ամենից թանկը։

Փառավոր զինծառայության ուղի անցած և արցախյան վերջին պшտերազմի ժամանակ անմահացած Գևորգ Կիրակոսյանը հայոց քաջերից մեկն է։ Գևորգն Ալավերդիից էր։ Գևորգը բարձրագույն կրթություն էր ստացել Ռուսաստանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։

Էլիզա Կիրակոսյանն իր սոցհարթակում տեղադրել է մի փոքրիկ տեսանյութ եղբոր՝ Գևորգի զինծառայության շրջանից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Գևորգ Կիրակոսյանն ընկերոջ հետ երգում հայրենասիրական «Ելի՛ր, Գևորգ, ելի՛ր» հայտնի երգը։

Գևորգը երեք քույրերի միակ եղբայրն էր։ Նա դեռ չէր հասցրել կազմել իր ընտանիքը։ Գևորգի մասնակցությամբ այդ հզոր ու ազդեցիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։