Քաղաքագետ Արտո Խաչիկյանը, որ Ամերիկայում լուրջ քաղաքագիտական կրթություն է ստացել, խոսել է հայաստանյան ներկայիս ծանր իրավիճակի պատճառների ու հետևանքների մասին՝ ռեալիստորեն շեշտադրելով առկա խնդիրներն ու արված սխալները։

Նա խիստ քննադատաբար է վերաբերվում ներկայիս ղեկավարների հայտարարություններին, նրանց թույլ տված սխալներին։ Քաղաքագետը համարում է, որ ներկայումս ռուսական կողմը խիստ անվստահ է վերաբերվում հայկական կողմին։

Նա հիշեցնում է տարիներ առաջ Արևմուտքին լսելու ու ռուսական ուժերը տարածաշրջանից հանելու հայկական սխալը, որի արդյունքում հայերը կանգնեցին կործանիչ ճակատագրի առաջ։

Ա․ Խաչիկյանը նաև հիշեցնում է խաղաղպահների գործառույթները՝ նշելով, որ նրանք չեն կարող հայկական կողմին պաշտպանել, ինչին թյուրմացաբար հավատում են հայերը։ Խաչիկյանը ճակատագրական է համարում ռուսական կողմի աղդեցությունը թուլացնելու միտումը։

Քաղաքագետը ցավով նշում է, որ հայկական կողմը դիվանագիտությունից շատ թույլ է, որը երևում է նաև նրա պետական հայտարարություններից։ Մանրամասները՝ կցված նյութի մեջ։