Եթե Կոմիտասը հիմա կենդանի լիներ, մի հատ Սուպեր Սաքոյին չէր փոխի «Ազգային մշակույթ» բառեր որոճացող նախիրի հետ․․․

Նարեկ Սարգսյանը գրում է․ «Եթե ես Սուպեր Սաքոյի և վերջինիս քննադատողներին միջև ընտրություն կատարելու լինեի, առանց վարանելու կընտրեի Սուպեր Սաքոյին։ Պատճառն այն չէ, որ սիրում եմ կամ գիտեմ էդ մարդու երգերը, այլ պատճառը խորը հակակրանքս է «Ազգային մշակույթ», «Ազգային երաժշտություն» և «Ազգային» մնացած բառեր որոճացողների նկատմամբ։ Էդ տեսակը տգիտության ամենաստորին շերտն է — թվացյալ կիրթ, բայց իրականում մի միլիոմետրանոց ուղեղով։

Ես չեմ կասկածում, որ եթե Կոմիտասը հիմա կենդանի լիներ, մի հատ Սուպեր Սաքոյին չէր փոխի «Ազգային մշակույթ» բառեր որոճացող նախիրի հետ։ Մեր ազգի ճակատագրի հետ ամենավատ խաղը խաղում են էդ տեսակի «Ինտելեկտուալները»։ Դրանցից ավելի նողկալի երևույթ քիչ կա։

Մարդը ինչքան տգետ պիտի լինի, որ հարցազրույցում արտահայտած սովորական անմեղ կարծիքը դնի սկսի ոչ միայն քննադատել, այլ դրա տակ եսիմինչեր փնտրել։ Կամ ի՞նչ աստիճանի դեբիլ պիտի լինեն մարդիկ, որ մտածեն, որ Հայ ազգը կամ որևէ ազգ կամ ժողովուրդ կամ էթնիկ խումբ կարող է դարերով դուռը դռանը ապրել որևէ այլ ժողովրդի կամ էթնիկ խմբի հետ ու չազդվել նրա մշակույթից, խոհանոցից, լեզվից, բառապաշարից, նիստուկացից և մնացած ամեն-ամեն ինչից — ու նաև չազդել այլ ժողովուրդների վրա իր մշակույթով։

Իմ իրանցի ընկերը, որը էթնիկ ադրբեջանցի է, լսելով Խաչատրյանի Գայանե բալետից հատվածներ, ասաց. «Գիետս, Նարեկ, սա կարծես պարսկական երաժշտություն լինի՝ վերածած դասականի, էս երաժշտությունը իմ հոգու հետ խոսում է»։ Մեր «Ինտելեկտուալ» նախիրին թվում ա, որ ինչպես երկրի պետական սահմաններն են անցնում կոնկրետ տեղերով, այնպես էլ մշակույթն ա սահմանազատված։ Ինչպես կարելի է տարածքի համար կռվել ու իրար մեղադրել, այնպես էլ մշակույթի։

Մշակույթը հենց նրանով ա մշակույթ, որ մշակույթի սահմանները շատ հեղհեղուկ են։ Դուք պատկերացնում ե՞ք ասենք Իտալացին Ավստրիացուն մեղադրի, որ իրենց ժողովրդական երգերը Մոցարտը «գողացել» ա։ Իսկ մեր ու ադրբեջանցիների մոտ «երգ գողանալը» թեմա ա։

Ես եթե իշխանություն լինեի, առաջինը գործերից մեկը կլիենր «Ինտելեկուտալների» նախիրի հարցերը լուծելը՝ նրանց կուղարկեի դաշտ՝ արածելու։ Ավելի լավ է մշակույթի տաճարները դատարկ մնան, քան լցվեն բառաչյունով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: