«Եթե հնարավորինս կարճ, ապա կա միջազգային բшնդիտական հարաբերություններ և միջազգային իրավական հարաբերություններ․․․»

Հայկ Մանասյանը գրում է․ «Եթե կարճ։ Եթե հնարավորինս կարճ, ապա կա միջազգային բшնդիտական հարաբերություններ և միջազգային իրավական հարաբերություններ։ Ռուսաստանն ու Ադրբեջանը տանում են բանդիտական խաղեր՝ Սյունիքը ռուսականացնելու հեռանկարով։ Հայաստանը չորով չի մտնում բшնդիտական դաշտ ու իրավականով է փորձում ճգնաժամը հաղթահարել՝ դելիմիտացիա, դեմարկացիա, անկլավներ, հանձնաժողովներ և այլն։

Մյուս կողմից, այս իրավական գործընթացը չի ընթանում ՄԱԿ-ի մանդատի ներքո, այլ բանդիտական օրենքներով իտոգը պիտի տա տարածքի «նայողը» Ռուսաստանը, ով ակնհայտերեն Ադրբեջանից ունեցած ակնկալիքների համար Հայաստանին փուռն է տալիս, ու որպեսզի այդ գործընթացը շարքային ՀՀ քաղաքացիներին չհիասթափեցնի ու իր դեմ չլարի, Ռուսաստանը կուլտուրական «իրավականով» շղարշում է իր գյոթությունը՝ դելիմիտացիա, դեմարկացիա, հանձնաժողովներ, անկլավներ և այլն։

Ադրբեջանը բռնել է հարմար պահը, ու որպես Ռուսաստանի կամակոր քած, ամեն անգամ նոր նվերներ է պահանջում տրվելու համար, ու լիովին չի տրվում, որովհետև չի ուզում կորցնել իր անկախությունը և մյուս յnբռներին (կներեք գռեհիկ խոսքի համար)։

ՄԱԿ-ը։ Քաղաքակիրթ ու հարուստ աշխարհն էլ հասկանում է, որ ինչքան շատ լինեն հայ-ադրբեջանական չփակված հարցեր, այնքան շատ է Ռուսաստանը էս երկու հետամնաց ժողովուրդներին մանիպուլացնելու, թշնшմացնելու, կռվшցնելու, մի խոսքով բաժանելու և տիրելու։ Հետևաբար կողքից նայողներին ձեռնտու է, որ էստեղի բոլոր հարցերը փակվեն, բոլոր խնդիրներն ավարտվեն պայմանագրերով, որոնց տակ կլինեն Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությունները, ջհանդամ, թե էդ բոլոր հարցերը չեն փակվի իվնաս Հայաստանի ու միմիայն Հայաստանի տարածքների հաշվին։ Ահա թե ինչու սրանց նույնպես ձեռնտու է դելիմիտացիան, դեմարկացիան, հանձնաժողովները և այլն։

Մեզ մնում է կոնսոլիդացվել։ Համախմբվել ինքներս մեր շուրջ։ Եթե Շմայսն ու Վարդգես Գասպարին, Կաթողիկոսն ու Արսեն Թորոսյանը, Վարդան Ղուկասյանն ու Վովա Գասպարյանը չեն կարող մի կողմ թողնել անցյալի ամեն ինչ, ու չեն կարող միաբանվել մեկ պետության շուրջ, ապա մենք դшտապարված ենք։

Տիգրան Մեծ չունենք, որ ծե ծելով մեզ կոնսոլիդացնի, առաջվա միամիտն էլ չենք, որ մեկ անձի շուրջ հավաքվենք, ֆшշիզմն էլ լայն տարածում չգտավ մեզանում, այնպես որ այլոց նկատմամբ ընդհանուր шտելությունը նույնպես՝ մեզ չի համախմբում։ Մնում է բարձր գիտակցությունը։ Կամ ինքներս մեզանից բարձր կգտնվենք ու կհամախմբվենք, կամ դшտապարտված ենք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: