Ավետիսյան Գոհարը բուռն ու հագեցած կյանքով ապրող անհատներից է, որը փորձում է կյանքին տալ ու կյանքից վերցնել այն, ինչ կարող է։ Գոհարին միշտ հետ է վերադառնում իր տված դրական ու բարի էնէրգետիկան։

Թերևս դա է պատճառը, որ ընկճված հոգեվիճակում Գոհարը հաճախակի է բարեգործական նախագծեր պլանավորում ու իրագործում։ Գոհարը հերթական ծրագիրն է իրագործել բարեգործական տանը։ Նա այնտեղ այցելել է ուղղափառների զատկական տոնի կապակցությամբ։

Գոհարն իր ձեռքերով համեղ պիցցաներ ու այլ ուտելիքներ է պատրաստել, թանկարժեք նվերներ է գնել ու գնացել բարեգործության տուն, որտեղ հանդիպել է տարբեր կարիքներ ունեցող երեխաների, մեծահասակներ՝ ուրախացնելով նրանց։

Գոհարի այցը պատմող փոքրիկ տեսանյութ է տեղադրված դիմահարդարի յութուբյան ալիքում, որը կարող եք դիտել կցված նյութի մեջ։ Հավելենք, որ այդ ընթացքում նրա կողքին է եղել նրա որդին՝ փոքրիկ Գասպարը, որը խանդավառված հետևել է մայրիկին։