«Եզդի հոգևորականն իր ընկերներին առաջարկում է 44-օրյա պատերազմի մասնակիցներին ուղարկված գումարը հափշտակել»․ ձայնագրություն

Սյունիքի լրատվականն իր հարթակում մի ձայնագրություն է հանրայնացրել, որտեղ լսվում է, թե ինչպես են խոսում մի խումբ մարդիկ։ Խոսակցությունը համեմված է փողոցային լեքսիկոնին բնորոշ բառերով և գռեհիկ արտահայտություններով։

Լսվում է, թե ինչպես է Շեխ Ռոստամը, որը եզդի հոգևոր ծառայող է, խոսում մի քանի տղամարդու հետ՝ առաջարկելով սեյֆը տանել, քանի որ այնտեղ շատ մեծ գումար կա։ Նա իր համար միայն 2000 դոլար է ուզում՝ ասելով, որ ներսում կա մոտ 100000 դոլար գումար։ Ձայնագրությանը կից Լրատվական Սյունիքի էջը տեղեկացնում է, որ այն արվել է Ակնալճում։ Տեղեկության մեջ մասնավորապես ասվում է․

«Ակնա Լիճ գյուղում գտնվող եզդիական սրբավայրի հոգևորականի կացարանում գտնվող չհրկիզվող պահարանից որպես հոգևորական ծառայող ազգությամբ եզդի Շեխ Ռոստամը ընկերոջը առաջարկում էր հափշտակեն խոշոր չափի գումար, որը ուղղարկվել էր արտերկրում բնակվող եզդիների կողմից՝ օգնություն 44-օրյա պատերազմում կռվող տղաներին»։

Սույն ձայնագրությունը կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: