«Եզակի կարճ վիդեո է, որտեղ Իլզեն ու պապան կերակրում են մեկ տարեկան Վարդանին, 12.5 տարվա վիդեո է։ Այնքան սեր ու հանգստություն կա այս ամենում»

Տիգրան Մկրտչյանն ընտանեկան մի բացառիկ տեսանյութ է հրապարակել, որը նկարվել է ավելի քան տասներկու տարի առաջ, երբ նրա տաղանդավոր ու սիրելի հայրը՝ Վանիկ Մկրտչյանը nղջ էր ու զբաղվում էր սիրելի թոռնիկի՝ Վարդանի խնամքի որոշ հարցերով։

Տեսանյութը հենց Տիգրան Մկրտչյանն է նկարել, իսկ տեսանյութի մեջ երևnւմ են նրա կինը՝ Իլզեն և հայրը։ Հայրը գրկել է իրենց փոքրիկ տղային՝ Վարդանին, իսկ Իզլեն շշով հյութ է խմեցնում երեխային։ Միևնույն ժամանակ նրանք երկուսն էլ սիրում ու գուրգուրում են փոքրիկ Վարդանին։

Տիգրան Մկրտչյանն այդ տեսանյութին կից գրել է․ «Եզակի կարճ վիդեո է, որտեղ Իլզեն ու պապան կերակրում են մեկ տարեկան Վարդանին, 12.5 տարվա վիդեո է։ Այնքան սեր ու հանգստություն կա այս ամենում»։

Հիշեցնենք, որ տաղանդավոր արտիստ Վանիկ Մկրտչյանն արդեն երեք տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չէ, իսկ նրա թոռը՝ Վարդանը, արդեն բավականին մեծ է։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: