Տաղանդավոր դրամատուրգ, հայտնի սցենարիստ Անահիտ Աղասարյանի տարեդարձն է այսօր։ Ա․ Աղասարյանը երևանցի է։ Նա դպրոցական ու հետդպրոցական կրթությունը հենց ծննդավայրում է ստացել՝ մասնագիտանալով որպես դրամատուրգ ու գրող։

Անահիտ Աղասարյանը դերասանական բաժնում է սովորել, ապա Թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում։ Լինելով թատերական միջավայրում՝ Անահիտ Աղասարյանը հասկացել է, որ ինքը բնավորությամբ բեմի մարդ չէ։

Նա խոստովանում է, որ իր զգացմունքները ցուցադրել չի սիրում։ Պատահականորեն հայտնվելով թատրոնում՝ Ա․ Աղասարյանը հասկացել է, որ դա ճակատագրի նվեր է, քանի որ Խորեն Աբրահամյանի հետ աշխատելու հնարավորություն է ունեցել։

Անահիտ Աղասարյանն ամուսնացել է հանրահայտ արտիստ Կարեն Ջանիբեկյանի հետ։ Կարենը վեց երեխաներ ուներ, ովքեր դարձել են նաև Անահիտի զավակները։ Անահիտը երկու զավակ է ունեցել։ Նրա զավակները՝ Սոսը և Գուրգենը, յուրովի կայացել են արվեստի աշխարհում։

Սոսը հայտնի է որպես դերասան, նաև հաղորդավար, իսկ Գուրգենը ավելի սակավ է հանրային տիրույթում երևում․ նա տեսանկարչությամբ և լուսանկարչությամբ է զբաղվում։