«Դպրոցի տնօրենի, ուսմասվարի և ուսուցչի «ռազբորկա» է, մարդու սիրտ ա խառնում էս այլանդակությունը լսելիս․․․»

Կաշառք տալու դեպք է բացահայտվել երևանյան դպրոցներից մեկում։ Այս դեպքի հետ կապված համացանցում հասանելի է որոշակի ձայնագրություն, որը կցված է ստորև։ Լրագրող Նարինե Ղալաչյանն այս դեպքի առիթով գրում է․

«Դպրոցի տնօրենի, ուսմասվարի և ուսուցչի «ռազբորկա» է, մարդու սիրտ ա խառնում էս այլանդակությունը լսելիս։ Գումար տվողն է, վերցնողն էլ , միջնորդն էլ պետք է հնարավորինս հեռու մղվեն դպրոցից, աշակերտներից։

Ու իրենք էլ աշակերտների հետ հաստատ խոսել են բարեկրթությունից, բայց գնացել խոսելու են արդարությոնից ու գնացել կաշառք տվել / վերցրել։ Տիկնայք իրենց արարքը խնդիր չեն համարում, բայց դրանց միասին խոսելիս ասում են՝ կներեք էլի այս տհաճ խոսակցության համար 25 ա տվել, 35 ա տվել։

Ինչքա՞ն կարելի ա պղծել էլի դպրոցները։ Հուսանք այս գործը կմտնի դատարան և բոլոր երեք տիկնայք կստանան իրենց արժանի պատիժը, բայց մինչև այդ ճիշտ կլինի որ Երևանի քաղաքապետը երեքին էլ հեռացնի աշխատանքից»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: