Դու ծնվել ես, որ ինձ համար դառնաս ամենաթանկ նվերը․․․ Վիկա Մարտիրոսյանի լուսանկարներն ու հուզիչ գրառումն արտասահմանից

Հանրահայտ ու ակտիվ պարուհիներից Վիկա Մարտիրոսյանը նախօրեին ընտանեկան լուսանկար է տեղադրել Զվարթնոս օդակայանից՝ հայտնելով, որ մեկնում են արտերկիր հանգստի։ Մինչ նրա հետևորդները պարուհու առաջարկով փորձում են այդ լուսանկարների մեկնաբանություններում գուշակել, թե կոնկրետ որ երկիր է գնացել Վիկան, նա այսօր նոր լուսանկարներ է տեղադրել։

Լուսանկարներ տեղադրելու առիթը նախ և առաջ հայտնի պարուհու կրտսեր զավակի՝ Լևոնի ծննդյան տարեդարձն է։ Ընտանիքը կազմակերպել է այնպես, որ օրը բոլորի համար անմոռանալի դառնա։ Վկան տեղադրել է կադրեր՝ ցույց տալով իրենց ունեցած հագեցած օրվա դրվագները։

Նա գրել է նաև այսպիսի հուզառատ շնորհավորական խոսքեր․ «Դու ծնվել ես, որ ինձ համար դառնաս ամենաթանկ նվերը, իմ Լևոն իմ ամենակարևոր՝ շնորհավոր ծնունդդ՝ կյանքիս կարևոր ձեռքբերում»։

Լուսանկարում ընտանիքն իր ամբողջական կազմով է․ նրանք կրում են սպիտակ ամառային հագուստներ և բոլորն էլ ունեն բավականին բարձր տրամադրություն։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: