Հրաչուհի Ութմազյանը, ինչպես հայտնի է, վարում է «Առանց թեմայի» վերնագրով հաղորդաշար, որին հյուրընկալվում են տարբեր ոլորտների հայտնի ներկայացուցիչներ։ Հրաչուհու տարեվերջյան հաղորդման հյուրն իր հայրն է՝ Արթուր Ութմազյանը։

Այդ առիթով Հրաչուհին գրել է, որ հարցազրույցին շատ երկար է սպասել, սակայն մեծ հուզմունքով է դրան պատրաստվել։ «Այս հարցազրույցին ես շատ երկար եմ եկել: 35 տարի։ Քեզ թվում էր, որ բոլոր հարցերս տվել եմ քեզ, բայց պարզվեց, որ չէ, ու դեռ էլի շատ հարցեր մնացին։

Ես ինքս նորովի ճանաչեցի քեզ, Պապ։ Դու ինձ ասեցիր բաներ, որ երբևէ չես բարձրաձայնել։ Միշտ եմ ասել` երանի մի օր իսկապես արժանի լինեմ քեզ։ Էս տարին միասին ամփոփեցինք, ավելի մեծ պարգև դժվարանում եմ պատկերացնել, ու թող եկողը, քո օրհնությամբ, իսկապես իրական երջանկության տարի լինի։

Սա իմ կյանքի կարևորագույն հարցազրույցն է»,- իր գրառումը եզրափակել է Հրաչուհի Ութմազյանը։ Նրա և Արթուր Ութմազյանի մտերմիկ հարցազրույցը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։