«Դու երջանիկ ես այն ժամանակ՝ երբ բառերն ավելնորդ են»․ Հրաչ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

Հրաչ Մուրադյանն այս օրերին անսահման երջանիկ է։ Այդ մասին նա օրեր առաջ էր տեղեկացրել՝ լայվ մտնելով կնոջ հիվանդասենյակից։ Հաջորդիվ Հրաչն առաջարկել էր, որ իր հետևորդները համապատասխան անուն ընտրեն իր առաջնեկի համար, քանզի իրենք այնքան էլ լավ չեն կողմնորոշվում։

Հրապը վստահաբար հայտնել էր, որ իրենք աղջիկ բալիկ են ունենալու, քանի որ այդպես է ցույց տվել բժշկական սարքավորումը, իսկ մտերիմները հակված են տղայի տարբերակի վրա։ Հրաչն ավելի վստահում է բժշկությանը։

Իր հանրահայտ լայվից հետո Հրաչն առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում նա սիրելի կնոջ՝ Անաշեի հետ է։ Անաշեն լուսանկարում հղի է։ Հրաչը լուսանկարին այսպիսի մեկնաբանություն է կցել․

«Դու երջանիկ ես այն ժամանակ` երբ բառերն ավելնորդ են»։ Օգտատերերը ջերմ խոսքեր են ուղղել Հրաչին, իսկ ոմանք լեզվական սխալներ են գտել Հրաչի մեկնաբանության մեջ։

Օգտատերերից մեկը մասնավորապես գրել է․ «Չար չեմ, ուղղակի բայցից առաջ ստորակետ, ու ավելորդ, առանց ն տառի։ Երջանկություն ձեզ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: