Նախօրեին թատերական աշխարհի շատ ներկայացուցիչներ շնորհավորում էին իրար և իրենց իրենց մասնագիտական տոնի՝ թատրոնի օրվա առիթով։ Թամարա Գևորգյանը մասնագիտական տոնի առիթով իր առաջին շնորհավորանքը ստացել է մայրիկից։

Նա պատմում է, որ մայր իրեն համբույրներով է արթնացրել՝ շնորհավորելով թատրոնի օրը, ինչին ի պատասխան՝ Թամարան պահանջեր է, որ մայրը նվերով շնորհավորի, այլ ոչ թե դատարկադեռն։ Մայրը սիրով համաձայնել է՝ ճշտելով հավանական նվերի գումարի չափը։

Թամարան հիսուն հազարի սահմանում է նվեր գումարի տեսքով ուզել, որին ի պատասխան մայրը զարմացել է՝ կատակով ասելով, որ նրանք նույնիսկ 50 հազար ամսական աշխատավարձ չեն ստանում, ուր մնաց մասնագիտական տոնի առիթով նվեր։

Ի դեպ, Այս պատմությունը պատմելու ընթացքում Թամարան հասցրել է նույնիսկ թափել սուրճը։ Տեսանյութը, որտեղ Թամարն պատմում է մայրիկի հետ տեղի ունեցած առավոտյան զվարճալի միջադեպը, կարող եք դիտել կցված նյութում։