Դուք նրանց այսպիսին չեք տեսել․ ինչպիսի՞ն են Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմի անդամները քաղաքականությունից դուրս

Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմի անդամները տեսախցիկի մոտ անկեղծացել են, թե ինչպիսին են իրենք քաղաքականությունից դուրս։

Հարցերից մեկին պատասխանելիս Ռ․ Քոչարյանը նշեց, որ այդ ձևաչափով հաղորդում պատրաստելու նախագիծը Սիրուշոյինն է, ով էլ նրան զանգել ու հրավիրել է նկարահանման։

«Հայաստան» դաշինքը ներկայացնող անդամներից մի քանիսը խոսել են իրենց հոբբիների, սիրելի երաժշտության, ֆիլմի, երազանքի, նպատակների, առաջիկա անելիքների մասին։

Որքան էլ ձևաչափը ենթադրում էր քաղաքականությունից դուրս խոսակցություն, այնուամենայնիվ հարցերն ու պատասխաննները դարձյալ առնչվում էին քաղաքականության հետ։

Ռ․ Քոչարյանի հնչեցրած պատասխաններից պարզ է դառնում, որ նա ընտանի կենդանիներից շուն է պահում, ընդ որում՝ երկուսը, սիրում է զբաղվել սպորտով, լսել Ադելի երգերը, դիտել «Կնքահայրը» ֆիլմը։

Ընդ որում, նա ենթադրում է, որ իր թիմի անդամները ևս այդ ֆիլմի անունը կտան, սակայն այդպես չեղավ։ Իսկ թե էլ ինչ հարցեր և ինչպիսի պատասխաններ հնչեցին այդ նկարահանման ժամանակ, կարող եք իմանալ՝ դիտելով վարը կցված նյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: