Հայտնի հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը գրում է․ «Դիմում եմ իմ դաշնակցական ծանոթներին ու ընկերներին։ Տղերք, թեև չեմ ընդունում ձեր կառույցը, ձեր քաղաքական դիրքորոշումը, սակայն հարգում եմ դրանք ունենալու ձեր իրավունքը։ Հիմա մի հարց ունեմ ձեզ ու խնդրում եմ անկեղծ պատասխանել։

Չէ, ի՛նձ չէ, ինքներդ՝ ձե՛զ։ Դուք ձեզ հարմարավե՞տ եք զգում, գլուխներդ ամոթից չե՞ք կախում, երբ ձեզ ներկայացնում են իշխանիկները, աղվանիկները, գեղամիկները, որոնք էլ իրենց հերթին պաշտպանում են երկիրը ասպատակած ու պետականության հիմքերը իր ապօրինություններով խարխլած մարդասպանի շահերը։

Թե՞ ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքն ու Նիկոլի նկատմամբ ունեցած ատելությունն այնքան են կուրացրել ու խլացրել ձեզ, որ կորցրել եք իրականության զգացումը և մոռացել երկիր, պետություն ու ժողովուրդ։ Տղե՛րք, ինքնամաքվե՛ք, ռադ արեք ձեզ խայտառակողներին ու, հնարավոր է, ձեզ հավատացողների մի որոշակի հատված հասկանա ու ների ձեզ։

Այլապես որոշ ժամանակ անց ստիպված կլինեք լսել ձեր կառույցի թաղման քայլերգը։ Ամենայն հարգանքով ձեր անձերի նկատմամբ, որպես անհատների ու անհատականությունների՝ ձեր ընկեր Ալեքսանդր Սայադյան»։