«Դուք դեռ դոփում եք ձեր տեղում, Արմենս` Բոստոնի Բեռքլիի համալսարանում սովորում է գերազանց, համարվում է աշխարհում Բեռքլիի դեսպանը»

Արցախյան մարտերում հերոս որդուն կորցրած, բայց ոգին ամուր պահող մայրերից մեկը՝ Աստղիկ Հովհաննիսյանն իր հարթակում բավականին ակտիվորեն արձագանքում է տարատեսակ իրողությունների, արտահայտում է իր կարծիքը տարբեր հարցերի շուրջ։

Նա այս անգամ տարիների վաղեմության մի տեսանյութ է տեղադրել, որտեղ «Ձայնը» հանրահայտ նախագծի շրջանակներում ելույթ է ունենում իր եղբայրը՝ քսաներկու տարեկան Արմեն Հովհաննիսյանը։ Կույր լսումներ փուլում ժյուրիի անդամներից ոչ մեկն էլ չի շրջվում։

Այս տեսանյութին կից Աստղիկը գրել է հետևյալը․ «Մահացողի ետևիցե կամ լավը, կամ ոչինչ։ Հարգելի աստղային ժյուրի շնորհակալ եմ, որ չշրջվեցիք (եղբայրս բողոքել էր նվագակցողնեիրց, որ անընդհատ ռիթմիկ անգրագիտություն են ցուցաբերում՝ դե մեր աստղայիններին, ում երկնային փառքը կուրացրել էր, նեղվել էին, ու էն էլ ասեմ, որ մենք չունեինք ծանոթ — բարեկամ)։

Դուք դեռ դոփում եք ձեր տեղում, Արմենս՝ Բոստոնի Բեռքլիի համալսարանում սովորում է գերազանց, համարվում է աշխարհում Բեռքլիի դեսպանը՝ Դեմքը։ Մնացած ձեռք բերումների մասին հետո կպատմեմ։ Մարդիկ, արժանապատիվ ապրեք Ձեր կյանքը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: