Աննա Հովհաննիսյանը գրել է․ «Սիրելի Մարդիկ, Իմոնք ջան, անընդհատ գրում եք, հարցնում Գոռի մասին, գիտեմ` ինչքան եք սիրում ու անհանգստանում իր մասին: Ես չեմ մոռացել, ուղղակի դեռ լուր չկա։ Ոնց գրվել էր մի քանի օր առաջ, Գոռի բուժման առաջին փուլն ավարտվել է դրական արդյունքով:

Պետք է սկսվի երկրորդ փուլը: Բոլորդ էլ հասկանում եք՝ նման հիվանդությունը, այն էլ վերջի ստադիայում բուժման բարդ և երկար պրոցես է: Ցանկացած լուր ունենալուն պես, hավատացեք, մեկ վայրկյան անգամ չեմ սպասի, միանգամից կգրեմ:

Ես երբեք չեմ մnռանա ձեր արածը, դուք էն մարդիկ եք, ում շնորհիվ Գոռն այսօր ապրում է: Դուք արեցիք մի բան, որը, կարծում եմ, Հայաստանում ոչ մեկը չի արել, 5 օրում 91.000.000+ ՀՀ դրամ՝ հանուն Հերոսի կյանքի փրկության:

Ես ձեզ հավերժ պարտական եմ: Օրհնվեք։ Աստված առաջ, հիմա ամեն ինչ Աստծո ձեռքերում է և հրաշալի բժիշկների: Հ.Գ. 2-րդ նկարը Գոռն է հրապարակել մի քանի oր առաջ Չեխիայից»