Դուբայում տեղի է ունեցել Սամվել Ալեքսանյանի տղայի հարսանիքը․ ովքե՞ր են ներկա եղել

Հանրահայտ մեծահարուստ ու գործարար Սամվել Ալեքսանյանը ամուսնացրել է իր տղային՝ Գոռին։ Հայտնի է, որ նախապես որոշված է եղել, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբեր ամսին։ Սեպտեմբերյան հայտնի դեպքերի պատճառով հարսանյաց արարողությունը հետաձգելու որոշում է կայացվել։

Ահա օրերս ի վերջո տեղի է ունեցել հարսանյաց արարողությունը, որին մասնակցել են հայտնի դեմքեր։ Արարողությունը տեղի է ունեցել ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում։ Հարսանյաց հանդես անցկացման վայր է ընտրվել Դուբայը։

Այս անգամ նույսնպես հարսանյաց արարողության քավորը հայտնի մեծահարուստ Սամվել Կարապետյանն է եղել։ Նշենք, որ Ս․ Կարապետյանը Սամվել Ալեքսանյանի ընտանիքի վաղեմի քավորն է, առանց նրա ընտանիքի ներկայացուցիչների տեղի չի ունենում որևէ միջոցառում Ալեքսանյան ընտանիքում։

Հարսանյաց արարողությանը ներկա է եղել նաև Մարիամ Փաշինյանը, որը Սամվել Ալեքսանյանի զավակների մտերիմ ընկերներից մեկն է։ Մեծահարուստի տղայի շքեղ հարսանյաց արարողությունից որևէ կադր հասանելի չէ համացանցում։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: