Զագրեբում ընթանում է Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության ուղղությունը ազատ ոճի ըմբշամարտն է։ Առաջնությանը, ինչպես հասկանալի է, մասնակցել են նաև հայ մարզիկներ, որոնք նշանակալի հաջողություններ են գրանցել առաջնության ժամանակ։

Հարությունյան Արսենը հերթական հպարտանալու առիթն է տվել մեր հայրենակիցներին՝ իր փայլուն ներկայացումով մեր պետության պատիվն ու վարկանիշը բարձր պահելով։ Արսենը վերստին Եվրոպայի չեմպիոնի տիտղոս նվաճեց։

Նա հաղթեց 61 կգ քաշային կարգում։ Մարզիկը քսաներեք տարեկան է։ Եվրոպայի չեմպիոնի նվաճելու երրորդ դեպքն է։ Այս անգամ Արսենի մրցակիցը Ալբանիայից էր։ Արսենը 5։2 հաշվով հաղթեց իր մրցակցին։ Արսենի հաղթանակը ոգևորիչ ու փայլուն է։ Արսենից առաջ նախօրեին թեմպիոնի տիտղոս է վաստակել նաև Թևանյան Վազգենը։

Հավելենք, որ միևնույն ժամանակ ծանրամարտի առաջնություն է ընթանում մեր երկրի մայրաքաղաքում։ Այս ոլորտում մենք նույնպես ունենք լուրջ հաղթանակներ ու ձեռքբերումներ։ Սահակյան Գոռն էլ այս սպորտաձևի ոսկե մեդալակիր է դարձել։