Մազաթափության խնդրի հետ շատերն են բախվում, այսօր դա շատ տարածված խնդիր է։ Չնայած այն բանին, որ վաճառակետերում կարելի է գտնել խնամքի տարբեր միջոցներ, բայց նույնիսկ ամենաթանկարժեք միջոցները երբեմն ցանկալի արդյունք չեն տալիս։ Այսօր ձեզ կպատմեմ մազաթափության դեմ հրաշալի դիմակի մասին: Բայց մի փոքր նախապատմություն:

Մազերս սկսել էին բռերով թափվել։ Տան ամեն անկյունում տեսնում էի իմ մազերն ու շատ վատ էի զգում։ Ինչ անում էի, ոչինչ չէր օգնում, մինչև, որ հարևանուհիս ինձ ասաց այս դիմակի մասին։

Առաջին օգտագործումից հետո մազերս սկսեցին ավելի քիչ թափվել, իսկ երրորդ անգամ՝ սանրը մաքուր էր։ Իսկ հետո մազերս խելագարի պես սկսեցին աճել, մեկ ամիս անց մազերս ավելի ամուր դարձան ու ձեռք բերեցին փայլ։

Այսպիսով, ահա դիմակի բաղադրատոմսը։
1) 1 ճաշի գդալ սոխի հյութ (սոխը քերել և քամել)
2) 1 ճաշի գդալ մեղր
3) 1 դեղնուց
4) 1-2 ճ.գ. կռատուկի յուղ :
Քսեք մազերի արմատներին (ես քսում եմ մազերի ներկման վրձնով), և մազերի ողջ երկայնքով։ Թողնել 1 ժամ և լվանալ։

Սկզբում պետք է կրկնել շաբաթական երկու անգամ 2 շաբաթ։ Այնուհետև արդյունքն ու մազերի աճն ամրապնդելու համար՝ շաբաթը մեկ անգամ։ Կուրսը 2 ամիս։