Դիանա Մալենկոն նշել է ծննդյան 30-ամյակը, ահա թե ինչ է ինքն իրեն մաղթել սիրված հաղորդավարուհին

Դիանա Մալենկոն  բոլորին հայտնի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի եւ կինոյի դերասանուհի է, նա նաև հայտնի է որպես հաղորդավարուհի, ով մշտապես աչքի է ընկել դերասանական տաղանդով և հաղորդավարի հմտություններով՛ Նա նշել է ծննդյան 30-ամյակը։

Նա ունի նվիրական ցանկություն։ Ինքն իրեն մաղթել է մայրանալ։ Մաղթում ենք, որ նրա երազանքը կատարվի։ Ցանկացած կնոջ ամենամեծ երազանքը մայրանալն է, կյանք պարգևելը և լսել՝ աշխարհի ամենաքաղցր, ամենաջերմ, ամենալավ բառը՝ մայրիկ, մամա։

Սիրված դեասանուհին, հաղորդավարուհին նախկինում միշտ ներկայանում էր վառ շպարով, բոլորի մոտ լավ տպավորված էր նրա վառ շրթներկը և արտահատված դիմահարդարումը։ Բայց շատերն են նշում, որ նա այժմ ներկայանում է առանց շպարի։

Ավելին, նա բոլոր կաննաց ու աղջիկներին խորոհւրդ է տալիս  լինել բնական։ Նա փորձում է իր օրինակով ապացուցել, որ ցանկացած կին ավելի գեղեցիկ ու հիասքանչ է առանց դիմահարդարման։

Դիանան սիրված է հասարակության կողմից։ Նրա հրապարակումները մշտապես ջերմորեն են ընդունվում հետևորդների կողմից։ Նա հաճոյախոսությունների պակաս չի զգում։

Դիանան խոստովանել է, որ սիրում է մտքում կատակներ անել ու ծիծաղել դրանց վրա։  Դիանան նշել է, որ թատրոնն օգնում է իրեն ավելի լավ ճանաչել սեփական Ես-ը։  Նրա խոսքով․ «Մտածում ես ուսումնասիրվող կերպարների բնավորության, մտքերի, արարքների, պատճառահետեւանքային կապերի ու այլնի մասին: Հետեւություններ եւ համեմատություններ ես անում: Քեզ փորձում ես տեղավորել կերպարիդ, իսկ կերպարդ` քո մեջ, ինչի հետեւանքով էլ ինքնավերլուծության ես ենթարկում քեզ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: