Դե ի՞նչ, ժողովուրդ ջան․․․ Անդրեն նոր կադրեր է հրապարակել իր հարսանիքից

Անդրեն Անիի հետ հանդիպելուց հետո ամենաերջանիկ անհատների շարքն է համալրել։ Նշանադրությունից ամիսներ անց Նահանգներում գտնվող սիրահարները հենց այնտեղ էլ կազմակերպել են իրենց հարսանիքը։ Այն անցել է նեղ ու համեստ միջավայրում։

Անդրեն նոր կադրեր է հրապարակել հարսանիքի օրվանից։ Նա տեսանյութ է տեղադրել, որտեղ նախ ինքն է երևում՝ հայտնելով, որ իր կյանքում էլ է եկել այս կարևոր օրը, ապա ցույց է տալիս ձեռքի հարսանեկան ծաղկեփունջը։

Հաջորդ կադրում ծաղկեփունջն արդեն հասցեատիրոջ՝ Անիի ձեռքին է, իսկ Անին երջանիկ օդային համբույրներ է շռայլում։ Անիի շողշողուն հայացից երևում է, որ նա ևս անսահման երջանիկ է։ Նրանք ուրած են իրարով։

Կադրերին կից հնչում է Անդրեի «Սեր ես ու մի կյանք» երգից որոշ հատվածներ հենց փեսայի կատարմամբ։ Անդրեի հարսանեկան գեղեցիկ ու երջանիկ կադրերից մի քանիսը, որոնք նա է հրապարակել, կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( 5 оценок, среднее 4.4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: