Վաչե Ամարյանն իր երկու տղաների մասնակցությամբ փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են երգչի մանկահասակ տղաները պարում հայրիկի ուրախ երգի երաժշտության հնչյունների ներքո։ Երեխաները լսում են երգիչ հայրիկի ամենավերջին երգը և զվարճանում միասին։

Հայրն էլ բաց չի թողել առիթը։ Նա փոքրիկ տեսանյութ է նկարահանել, որն էլ տեղադրել է իր սոցհարթակում հետևյալ վերնագրով․ «Դերի մեջ են մտել»։ Սա Վաչեի ընտանեկան բնույթի միակ ու եզակի տեսանյութերից չէ։

Երգիչը շատ պարբերաբար է նմանօրինակ տեսանյութեր տեղադրում, քանի որ իր գործունեությանը հետևող օգտատերերն արդեն հասցրել են սիրել նրա բալիկներին։

Հիշեցնենք, որ ընտանիքում երրորդ բալիկին են սպասում։ Այդ մասին հայտնել էր դարձյալ Վաչեն՝ նախ հարցնելով, թե ինչ կարծիք ունեն օգտատերերն ապագա բալիկի սեռի մասին, ապա նաև հայտնելով երեխայի սեռը։

Վաչեի տեղադրած փոքրիկ ընտանեկան տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։