Այսօր սիրված դերասան Վահագն Գալստյանի կրտսեր զավակի՝ տղայի ծննդյան տարեդարձն է։ Ինչպես հայտնի է, դերասանը երկու զավակ ունի։ Ավագը աղջիկն է՝ Լիլիթը, կրտսերը՝ տղան՝ Հայկը։ Այսօր Հայկը բոլորում է ծննդյան տասնմեկ տարին։

Ինչպես առիթների ժամանակ խոստովանում է հայրը՝ իր երկու զավակներն էլ լուրջ ու անսպառ հետաքրքրություն ունեն թատրոնի, դերասանական արվեստի, մշակույթի նկատմամբ։ Օրինակ, Հայկը հաճախ է սիրում հոր հետ լինել, նայել նրա թատերական խաղերի փորձերը։

Որդու ծննդյան առիթով հայրը հրապարակել է իր և նրա նախորդ տարվա ամանորյա լուսանկարը և հուզիչ շնորհավորական բարեմաղթանք գրել։ Վահագն Գալստյանը գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, Հայկս։ Դու ամենամեծ հրաշքն ես,որ ունեմ կյանքում։ Սիրում եմ քեզ շատ»։

Վահագն Գալստյանի շնորհավորական հրապարակման ներքո շատ-շատերը ջերմ ու բարի շնորհավորական խոսքեր են ուղղել Հայկին՝ ցանկանալով, որ հրաշքի պես կատարվեն նրա բոլոր երազանքները։ Միանում ենք շնորհավորանքներին։