Դերասան Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանը բաժանվել են․ մանրամասներ

Հանրահայտ դերասան Սուրեն Փահլևանյանը շուրջ տասներկու տարի առաջ ընտանիք էր կազմել Յանա Դանիելյանի հետ։ Նրանք սկզբնական շրջանում հանդես էին գալիս հեռուստատեսությունում՝ Յանան հաղորդավարուհու, Սուրենը՝ դերասանի կարգավիճակով։

Նրանք համարվում էին գեղեցիկ ու նախանձելի ամուսնական զույգերից մեկը։ Իրենց ամուսնական կյանքի ընթացքում ամուսինենրը մեկ դստրիկ են ունեցել։ Ադելը դպրոցական է։ Նա ակտիվ և կենսասեր աղջնակ է։ Վերջին շրջանում Յանան հեռուստատեսությունում չի երևում։

Հաղորդավարուհին լուրջ հետաքրքրություններ ուներ ռեժիսուրայի նկատմամբ։ Վերջերս հայտնի է դարձել, որ նա ընդունվել է Ագրարային համալսարանի անասնաբուժական ֆակուլըեը՝ ուսումնասիրելու իրեն հետարքրքրող անասնաբույժի մասնագիտությունը։

Լրատվամիջոցները պարզել են, որ ամուսինները բաժանության որոշում են կայացրել։ Յանան հաստատել է այդ լուրը՝ հավելելով, որ արդեն նախկին ամուսնու հետ բավականին ընկերական հարաբերությունների մեջ է։

Որպես բաժանության պատճառ՝ Յանան նշել է իր և Սուրենի տարբեր ճանապարհներով գնալու հանգամանքը, իսկ բաժանվել են, որ պահպանվի ընկերությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: