Հանրահայտ արտիստ Գարիկ Սեփխանյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա արմատներով լոռեցի է։ Ունի սցենարիստի և դերասանի բավականին հաջող փորձառություն։ Գարիկն ընտանիք է կազմել 2011 թվականին։ Նա ամուսնացել է լրագրող Սյունե Համբարձումյանի հետ։

Նա սովորել է Էջմիածնի քոլեջի ռեժիսուրայի բաժնում, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա կնոջ հետ։ Ուսանելու տարիներին նրանք այնքան էլ մտերիմ չեն լինում։ Քոլեջն ավարտելուց տարիներ անց է միայն Գարիկը որոշում գրավել Սյունեի սիրտը։

Նրանք որոշակի կոնֆլիկտներից հետո ի վերջո ամուսնանում են, իսկ դրանից հինգ տարի անց օրինականացնում ամուսնական կապը։ Գարիկն ու Սյունեն հաճախ են միասին ճամփորդում և անցկացնում իրենց հանգիստը։

Սիրելի ամուսնու տարեդարձի առիթով Սյունեն տեղադրել է իրենց համատեղ լուսանկարներից մեկը՝ գրելով այսպես․ «Շնորհավոր իմ սեր, ծնունդդ։ Երջանիկ եմ, որ ունեմ քեզ»։ Գարիկն էլ իր հերթին այս շնորհավորանքը տեղադրել է իր հարթակում։