Դերասանուհի Իրինա Դանիելյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ արտիստուհիներից Իրինա Դանիելյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա դեռ Շևչենկոյի անվան դպրոցում սովորելու տարիներին դրսևորել է սեր երաժշտության ու թատերական արվեստի նկատմամբ։

Նախ Ռ․ Մելիքյանի անվան ուսումնարանում երաժշտական կրթություն է ստանում, ապա Կամերայինի ստուդիայում է սովորում, որտեղ էլ աշխատում է որպես արտիստուհի՝ հանդես գալով տարատեսակ ու տարաբնույթ ներկայացումներում։

Իրինան ժամանակին ընտանիք է կազմել նույն ոլորտի հանրահայտ ներկայացուցիչներից մեկի՝ Հրանտ Թոխատյանի հետ։ Նրանք համատեղ տղա զավակ ունեն։ Հետո նրանց ճանապարհները բաժանվում են, որից հետո Հրանտը նոր ընտանիք է կազմում։

Իրինան շարունակում է իր արտիստկանա կարիերան դեռևս միայնակ։ Իրինան չի էլ թաքցնում, որ ծանր օրեր է ունեցել բաժանության փուլում, բայց դրանք հաղթահարելով իրեն ավելի լավ է զգում տարիներ անց։

Այս ամենով հանդերձ՝ նա բավականին լով ու առողջ հարաբերություններ ունի Հրանտի հետ, հաճախ թատերական գործի բերումով համագործակցում են ու միասին հանդես գալիս։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: