Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը բոլորում է քառասուներկու տարին։ Ագնեսան Նոյեմբերյանից է ծնունդով։ Նրա մայրը հայտնի ստեղծագործող Նելլի Շահնազարյանն է։ Ագնեսայի մանկությունն ու դպրոցական կյանքն անցել են Վանաձորում։

Ագնեսան հորը տասնութ տարեկանում է կորցրել։ Ագնեսան մեծ սիրով է հիշում իր մանկությունը, որը, սակայն, անցել է դժվար պայմաններում։ Դեռ երեխա ժամանակ Ագնեսան ընկերների հետ բեմադրություն է կազմակերպել, իսկ ներկայացման հասույթով պոնչիկ են առել։

Արտիստական կրթությունը Երևանում է ստացել։ Նա տղա է ունեցել 2018 թվականին, որին Դանիել է անվանել, սակայն չի ամուսնացել, քանի որ, ինչպես հետո ինքն է խոստավանել, սխալ մարդու էր ընտրել։ Ըստ լրատվամիջոցների՝ Արամ Ավետիսյանն է եղել այդ մարդը, որը օպերային երգիչ է։

Ագնեսան ժամանակին նաև թատրոնում ղեկավար պաշտոն է զբաղեցրել, սակայն տիրող իրավիճակի պատճառով միառժամանակ հեռացել է թատրոնից։ Նա խոստովանում է, որ շատ է կարոտում բեմն ու թատրոնը։