Ազատ Աբրահամյանը գրում է․ «Հանրային սպասարկման կարևոր ոլորտներից մեկի երիտասարդ աշխատակիցն ինձ դիմեց ախպերով։ Հետո հետևեց ընԳեր տարբերակն ու տպավորությունս էնպիսին էր, թե դարի ռազբոռկային եմ ( բառի գործածման համար՝ ներողություն) մասնակցում։ Բացատրական աշխատանքներն արդյունքներ չարձանագրեցին։

Ոչ տարիքի գործոնը, ոչ էլ մի քանի այլ գործոններ, պարզվեց վաղուց արդեն դուրս գրված բաներ են։ Պարզվեց, որ էսօրվա աշխարհն իր ժամանակի շունչն ունի, ժամանակակից մշակույթը, որում տեղ զբաղեցնելու համար ամենաքիչը պետք է գոնե ախպերալեզվի նրբերանգների վարժ տիրապետողը լինես։ Լավ, փողոցի օրինակով ինչ որ կերպ համակերպվենք, բա որպես սպասարկման ոլորտ, ինչպե՞ս օրինակ չասես՝ եղբայր, ո՞վ է բա նմաններին աշխատանքի ընդունած պաշտոնյան։

Դպրոց ու ԲՈՒՀ ո՞ր առաքելության համար ենք բա արժևորում։ Ընտանիքներում որո՞նք են բա արժեհամակարգերն ու հարգանքի տարրական նորմերը, որ փոխանցվում են վաղվա սերունդներին։ Ի վերջո, ի՞նչ մշակույթ ենք ձևավորում, որում պետք է ապրեն մեր երեխաններն ու թոռները։ Ախպերամշակու՞յթ, ոչ տարիք, ոչ ավանդույթնե՞ր, անարժեքությու՞ն…

Չորսը կողմերից դարանակալված էս իրողությունների մեջ նման արժեքներո՞վ ենք երկիր ու պետություն պաշտպանելու, հետն էլ ապագա ու հզոր Հայաստան կառուցելու։ Միշտ ասել եմ (մինչ հիմա, ցավոք, էդպես էլ կատարվել է), որ էն իշխանությունները, որոնք կստորադասեն մշակույթի դերն ու նշանակությունը՝ վաղ, թե ուշ, իրենք են հայտնվելու զոհի կարգավիճակում։

Չկրթեցիր, չսերմանեցիր, չդաստիարակեցիր՝ վաղվա դառնահամ պտուղները գլխիդ են թափվելու։ Խոսքերս գնահատեք ինքներդ՝ ընդամենը մեկ ընտանիքի օրինակով։ Հանրությունն էլ հազարավոր ընտանիքների հանրագումարը չէ՞։ Ամեն օր լսում ես՝ դшնակահարություններ, uպանություններ՝ հայր-որդի, չգիտեմ ինչ բարեկամ կամ ազգակից։ Կասեք աշխա՞րհն է իբր փոխվել: Իսկ մենք չէ՞։ Ասում են՝ «Լավ է, թող երեխան էդ ամենով անցնի, որ խեղճ չմեծանա, աշխարհը փոխվել է»։

Ստում եք, պարոնայք։ Պարզապես նրանք, ովքեր ժամանակին իրենք են թերացել, հենց իրենց որակներին համապատասխանել էլ միջավայրեր են ձևավորում, որովհետև ավելի բարձրակարգ արժեքայիններում չկան պարզապես։ Ահա ինչու՞ են մեզանում միջակություններն այսչափ ու էսքան հաջողակ։ Մնաց երկա՜ր ծեծված միևնույն հարցը. -Վերջը խելքի գալու՞ ենք, թե՞․․․»