«Դասալիք վերահսկողի՞ց։ Երևանի քաղաքապետարանը նավից և հայրենիքի սահմանից փախնողի պակաս երբեք չի ունեցել․․․»

Գործող ավագանու անդամներից մեկը՝ Անի Խաչատրյանը անդրադարձել է մի իրողության, որի հանդեպ իր քննադատական վերաբերմունքն է արտահայտել։ Նա գրել է․ «Դասալիք վերահսկողի՞ց։ Երևանի քաղաքապետարանը նավից և հայրենիքի սահմանից փախնողի պակաս երբեք չի ունեցել:

Ըստ օդում կախված լուրերի՝ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության պետ, նախկին ՀՀԿ-ական, ով հարմար պահի ճամբարափոխ եղավ (էն վկայական պատռելու շոուն, վստահ եմ, բոլորս ենք հիշում), ամենամյա 25-օրյա զորահավաքներին չի ներկայացել, ինչի համար ստիպված են եղել գործատուին ծանուցում ուղարկել. իսպանական ամոթը անգամ ամաչում է։

Քանի որ կյանքում հավաքած միավորներով տղամարդկանց զորահավաքին մասնակցելուց դուրս մնացիք, միգուցե առաջիկայում ներդրվող զինվորական ծառայության համակարգի շրջանակներում փորձեք գոնե մասամբ դրսևորվել։

Այդ դեպքում զենք բռնել չկարողանալը կփոխարինեք կարտոֆիլ կլպելու կամ աման լվանալու հանրօգուտ աշխատանքով, ի սեր և հանուն Հայաստանի Հանրապետության»,- իր գրառումը եզրափակում է Անի Խաչատրյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: