Գևորգ Սիրեկանյանը նոր, գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ «Իմ թուլությունն ես»

Գևորգ Սիրեկանյանը, որ հայտնի է իր գեղեցիկ ու ռոմանտիկ երգերով, համալրել է իր ռոմանտիկ երգացանկը ևս մի գեղեցիկ երգով։ Նա նոր գործ է ներկայացրել, որը վենագրված է «Իմ թուլությունն ես»։

Երգում թեման սերն է ու սիրելի անձի նկատմամբ անսահման ջերմ վերաբերմունքը։ Սիրելի էակը սիրահարված երիտասարդի համար միաժամանակ և՛ թուլություն է, և՛ ուժ։

Երգի բառերը գրվել է Լիլիթ Սիրեկանյանի կողմից։ Երգի մեղեդու վրա աշխատել են Գևոչգ Սիրեկանյանն ու Գևորգ Հովհաննիսյանը։ Գևորգ Սիրեկանյանն ասում է, որ երգը գրել է Սիրո բարեխոսի՝ Սուրբ Սարգսի տոնի առիթով։

Նա համարում է, որ սերն ամենասիրուն թուլությունն է, որ կարող է մարդ ունենա։ «Շատ սիրեք իրար, որովհետև սերը ամենասիրուն թուլությունն է, որտեղ դիմացինը դառնում է քո փոխարեն ուժեղ, և այդ ուժը հերիքում է երկուսիդ էլ»,- գրում է երգիչը։

Գևորգ Սիրեկանյանի նոր ու գեղեցիկ երգը կարող եք ունկդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: